Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ռուսաստանի հայերի միության ղեկավարի առաջիկա փոփոխությունը պայմանավորված է ՌԴ իշխանությունների դժգոհությամբ՝ կառույցի՝ Հայաստանի հասարակության հետ անբավարար ինտեգրման և ազդեցության պակասի պատճառով: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
Ռուսաստանի իշխանական շրջանակներում առկա դժգոհությունը վերաբերում է այն փաստին, որ միության ղեկավար կազմը բավարար չափով ինտեգրված չէ Հայաստանի հասարակությանը և չունի անհրաժեշտ ազդեցություն, այդ թվում՝ ընտրական գործընթացների վրա, թեև ներկայացնում է հայկական խոշորագույն համայնքը:
Այս համատեքստում քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը: Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա ղեկավարում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկան, ինչպես նաև հանդիսանում է Հերացու անվան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր:
Հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Կամալովը Հայաստանն անվանել է իր «էթնիկ կոդը»: Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին՝ նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել այդ կապերը, քանի որ գիտության ու մշակույթի բազմաթիվ գործիչներ պատրաստակամ են ծառայել հայրենիքի բարօրությանը նաև երկրի սահմաններից դուրս:
Կամալովի թեկնածության ընտրությունը պատահական չէ. նա հարգված անձնավորություն է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ունի նորմալ հարաբերություններ բոլորի հետ և երկար տարիներ իրականացնում է հայապահպանությանն ուղղված տարբեր ծրագրեր:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...