Քաղաքականություն

Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումն աղետալի է. Տուսկ

Ani S.
Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումն աղետալի է. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ Գերմանիայի տարածքից ամերիկյան բանակի 5 հազար զինծառայողների հեռացման որոշումը վտանգավոր և աղետալի միտում է։

Ավելի վաղ Պենտագոնի տարածած տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգները առաջիկա 6-12 ամիսների ընթացքում նախատեսում է Գերմանիայից դուրս բերել 5 հազար զինվորականի։

«Տրանսատլանտյան հանրության համար ամենամեծ վտանգը ներկայացնում են ոչ թե նրա արտաքին թշնամիները, այլ մեր դաշինքի շարունակվող քայքայումը։ Մենք բոլորս պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ այս աղետալի միտումը հետ շրջելու համար», - X հարթակի իր էջում գրել է Տուսկը։

Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի՝ եվրոպական ամենախոշոր զորակազմը տեղակայված է հենց Գերմանիայում։ Այնտեղ ներկայում գտնվում են ավելի քան 36 հազար ամերիկացի զինծառայողներ և շուրջ 1,5 հազար պահեստազորայիններ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250