Կրակոցներն են հնչել Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Shamshyan.com-ը դեպքի վայրից հայտնում է, որ դեպքի վայրից քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Auroranews.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի ն...
Իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են մի շարք չվերթեր
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Իրանից, ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել։...
«Իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ Հայրը տանից գումար էր գողացել և փախել․ հարուցվել է քրվարույթ
Oրեր առաջ հայտնել էինք, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ո...