Շրջակա միջավայրի նախարարը` COP17-ին Ադրբեջանի Ադրբեջանի մասնակցության մասին
COP17-ի անդամ երկրները 196-ն են, և հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլև ՄԱԿ-ը։ Հայաստանը միջոցառումը ոչ միայն հյուրընկալում է, այլև նախագահում է այն։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչներ կմասնակցեն միջոցառմանը։
Նրա խոսքով՝ սա միայն Հայաստանի միջոցառումը չէ, այլ համաշխարհային հարթակ է։ Նախարարը նշել է, որ բոլոր երկրները տեղեկացված են միջոցառման օրերի և կազմակերպչական գործընթացների վերաբերյալ։ Պաշտոնական հրավերները դեռ չեն ուղարկվել, սակայն առաջիկայում դրանք կուղարկվեն՝ համատեղ ՄԱԿ-ի հետ։
Մաթևոսյանը հայտնել է, որ բոլոր երկրների շրջակա միջավայրի նախարարությունները կամ համապատասխան լիազոր մարմինները արդեն իրազեկված են, և ակնկալվում է բարձրաստիճան պաշտոնյաների ու նախարարների մեծ մասնակցություն։ Միևնույն ժամանակ, դեռ վաղ է հստակ նշել, թե որ երկրները կհաստատեն մասնակցությունը։
Նախարարը ընդգծել է, որ միջոցառման նպատակներից մեկն ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ համատեղ աշխատանքն է, և այդ գործընթացից որևէ երկրի դուրս թողնել հնարավոր չէ։ Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել բոլոր պատվիրակություններին և բոլոր երկրներին։
Հիշեցնենք, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովը Երևանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...