Իլոն Մասկի սկանդալային Grok-ը՝ Պենտագոնի ուշադրության կենտրոնում
ԱՄՆ Պաշտպանության նախարարության ցանցերում Իլոն Մասկի ստեղծած Grok չատ-բոտի հնարավոր ինտեգրման մասին հաղորդվել է մի շարք լրատվամիջոցների կողմից։ Ըստ հրապարակումների՝ համակարգը մինչև հունվարի վերջ կարող է ստանալ հասանելիություն Պենտագոնի «անհրաժեշտ տվյալներին», այդ թվում՝ հետախուզական բազաներին։
Ներդրման մասին հայտարարությունը արվել է Տեխասում՝ SpaceX ընկերությունում կազմակերպված միջոցառման ընթացքում։ Պաշտպանության ոլորտի ներկայացուցիչ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նշել է, որ առաջիկայում աշխարհի առաջատար արհեստական բանականության մոդելները կգործարկվեն նախարարության ինչպես բաց, այնպես էլ փակ ցանցերում։
Նրա խոսքով՝ Պենտագոնի համար նախատեսված ԱԲ համակարգերը պետք է գործունակ լինեն ռազմական կիրառությունների համար և չսահմանափակվեն գաղափարական կամ քաղաքական ուղղորդումներով։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումն առաջնահերթ է պաշտպանության ոլորտում, տեխնոլոգիաների ընտրության հարցում։
Հավելենք՝ Grok-ը, որը ներդրվել է Մասկին պատկանող X սոցիալական ցանցում, համաշխարհային դժգոհության առիթ է դարձել, ինչպես նաև քննադատության արժանացել՝ առանց մարդկանց համաձայնության սեքսուալ բնույթի դիփֆեյք պատկերներ ստեղծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...