Եթե դա էլ չլիներ, ամեն ինչ կվերածվեր լիակատար աղետի․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է միակ առավելությունը, որն ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում։
The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ Ուկրաինայի նախագահը փաստացի չունի «քարտեր»՝ իրավիճակը կարգավորելու համար, և այդ հանգամանքը պահպանվել է հակամարտության առաջին օրերից մինչև այժմ։
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Զելենսկու տրամադրության տակ կա միայն մեկ առավելություն, որը կապվում է իր՝ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ եթե այդ հանգամանքն էլ չլիներ, ապա ամեն ինչ կվերածվեր լիակատար աղետի։
Թրամփը նաև հիասթափություն է հայտնել, որ հունվարին չի հաջողվել համաձայնության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև։ Նրա խոսքով՝ սպասվող արդյունքները չեն արդարացրել ակնկալիքները։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...