Մեզ պետք է Գրենլանդիան ազգային անվտանգության համար. Թրամփ
ԱՄՆ-ն «պետք է» վերահսկի Գրենլանդիան, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic-ին տված հեռախոսազրույցում Վենեսուելայում ռազմական գործողության ֆոնին։
«Մեզ անպայման պետք է Գրենլանդիան։ Մեզ այն պետք է պաշտպանության համար», - ասել է նա։
Ըստ Սպիտակ տան՝ կղզին, որը Դանիայի ինքնավար տարածք է, «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեյթի Միլլերը, X-ում տեղադրել է Գրենլանդիայի քարտեզի պատկեր, որը գունավորված է ամերիկյան դրոշի գույներով՝ գրառումը մակագրելով. «Շուտով»։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը պատասխանել է՝ ընդգծելով, որ Գրենլանդիան վաճառքի համար չէ, և որ դրա ապագան «չի որոշվում սոցիալական ցանցերի գրառումներով»։ Նա հավելել է, որ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն հարգանքի և միջազգային իրավունքի վրա, այլ «ոչ թե խորհրդանշական նշանակումների», որոնք անտեսում են տարածքի կարգավիճակն ու իրավունքները։
Դեկտեմբերին Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով իր հատուկ դեսպանորդ։ Ի պատասխան՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպան Քեն Հաուերիին բացատրություն տալու համար կանչելու իր մտադրության մասին։
2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր մտադրության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Աննա Հակոբյան
2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլև՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Այս մասին գրել է վարչապ...
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցո...
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...