Հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հունվարի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կեսօրին կանխատեսվում է -1-ից -3, երեկոյան՝ -8-ից -10 աստիճան։
Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -6-ից -11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -3-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-ից -4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-6 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -5-ից -8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև -1-ից -4 աստիճան։ Արմավիրում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -2-ից -6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից +2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...