Պուտինը մեղադրել է BBC-ին անճշտությունների և մանիպուլյացիաների մեջ

Բրիտանական հեռարձակող կորպորացիան (BBC) խնդիր ունի անճշտությունների և մանիպուլյացիաների հետ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է այս հարցում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Այս խնդիրը, իհարկե, գոյություն ունի՝ անճշտությունների և մանիպուլյացիաների հետ կապված։ Ակնհայտ է, կարծում եմ՝ նախագահ Թրամփը ճիշտ է», - ասել է Պուտինը մամուլի ասուլիսի հետ համատեղ ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին։


«Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը, որը համատեղում է պետության ղեկավարի լայնածավալ մամուլի ասուլիսը և ուղիղ հեռարձակումը, սկսել է հեռարձակվել այսօր՝ կեսօրին։ Հաղորդման համար հարցերը սկսել են հավաքագրվել դեկտեմբերի 4-ին։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ «Մենք մեզ պատասխանատու չենք համարում մահերի համար, քանի որ մենք չենք սկսել այս պատերազմը»:

Քաղաքականություն

Պատահարներ