Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս արքեպիսկոպոսը տեւական ժամանակ Հայաստան չի գալիս. կաթողիկոսի կողմնակիցներն էլ, ըստ նույն տեղեկությունների, տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից եւ դա համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։
Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին. սակայն վերջերս էլ չի գալիս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...