Երբ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց ԼՂ-ում ոչ մի հայ չմնաց. Ռուբինյան
Երբ որ խոսվում է 2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը: Այս մասին ԱԺ այսօրվա նիստին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայ հեղափոխական դաշնակցությունը 2022 թվականին իր ընդունած տխրահռչակ «004» շրջաբերականում ի՞նչ է գրել: Դե հիշում եք այն բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ իմ գնահատականի և համոզված եմ նաև ըստ օբյեկտիվ գնահատականի մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք»:
Ռուբինյանը մեջբերել է հատվածը. «Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը»:
«Երբ որ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ»,- եզրափակել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ Տարոն Մարգարյանը օգնականին տանի իրենց տուն, որ տեսնի` «լափելը» որն է. Սիմոնյան
Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ օրինակ երկու պատգամավորի հետ, որոնք այսօր Ազգային ժողովի նիստերի դ...
Փաշինյանը՝ մեկուսացված բնակավայրերում ճանապարհի ու գազի խնդրի և դրա լուծման բարդությունների մասին
Ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում և այստեղ պրոբլեմ կա իրականում: Նախորդ օրը համայնքներից մեկում մի...
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. Փաշինյան
Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել` Խորհրդային միության ժամանակ: Ասում եք սկան...
Բա ուր էին ձեր 14000 կամավորները, երեկ` Մայր Աթոռում. Տարոն Չախոյան
Ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի կողմնակիցները անընդհատ հայտարարում են իրենց միացած մեծաթիվ կամավորների մասին: Վերջին...