Քաղաքականություն

Բաքվում ձերբակալված ռուսների ազատ արձակումը Մոսկվայի առաջնահերթությունն է. ԱԳՆ

Vika B. 1 րոպե 468 դիտում
Բաքվում ձերբակալված ռուսների ազատ արձակումը Մոսկվայի առաջնահերթությունն է. ԱԳՆ

Բաքվում ձերբակալված 11 ռուսների ազատ արձակումը ռուսական կողմի համար բացարձակ առաջնահերթություն է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։


«Մեր բացարձակ առաջնահերթությունն այս ամռանն Ադրբեջանում ձերբակալված մեր 11 քաղաքացիների արագ վերադարձն է Ռուսաստան:


Մենք այս հարցը մանրամասն քննարկել ենք այս տարվա դեկտեմբերի 9-10-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ», - ասել է Կալուգինը։


Բաքվում ձերբակալված ռուսների հետ կապված իրավիճակը քննարկվել է նաև նոյեմբերի վերջին՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250