Պուտինը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ․ եվրոպայի վերաբերյալ դիտարկումներ կան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հետ՝ անդրադառնալով եվրոպական արդարադատական մեխանիզմների քաղաքականացման թեմային։  Սահմանադրական դատարանի նախագահը քննարկման սկզբում հիշեցրել է, որ Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը եվրոպական մի շարք իրավական կառույցներում, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։


Պուտինն, արձագանքելով այս դիտարկմանը, նշել է, որ եվրոպական դատական համակարգում նկատվում է քաղաքականացման խորացում։ Նա հիշեցրել է, որ երկիրը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո դուրս է եկել Եվրոպայի խորհրդից և դադարեցրել է Եվրոպական դատարանի այն որոշումների կատարումը, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի մարտի 15-ից հետո։ Նրա խոսքով՝ դատական իշխանության համար կանխակալությունը և կողմնակալ մոտեցումները անընդունելի են։


Քննարկման ընթացքում Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանի իշխանությունները ներպետական և արտաքին քաղաքականության բոլոր հարցերում առաջնորդվում են Սահմանադրության անվերապահ առաջնահերթությամբ, ինչը, ըստ նրա, մնում է պետական որոշումների կայացման հիմքում։

Քաղաքականություն