Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը՝ Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն ադրբեջանական կողմին փոխանցել է Բաքվում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գալուզինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
«Ռուսական կողմն ընդգծել է հունիսի վերջին և հուլիսի սկզբին Բաքվում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման կարևորությունը»,- նշել է նախարարությունը։ Բացի այդ, դեկտեմբերի 8-ից 11-ը Բաքվում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական խորհրդակցությունների ժամանակ Գալուզինն Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և այդ հարցում Մոսկվայի աջակցության հարցերը։
«Մանրամասն դիտարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը և Ռուսաստանի հնարավոր աջակցությունն այս գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի վրա»,- նշել է նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...