Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել․ ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե
ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Ընկերությունն այժմ անցնում է հարկային ստուգում, որը գրեթե ավարտվել է առանց էական խախտումների։
Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելուց հետո իրականացված ներդրումները 2016-2024 թվականների ընթացքում կազմել են ավելի քան 272 մլրդ դրամ՝ առանց սակագնի բարձրացման։ Այդ ընթացքում իրականացված աշխատանքները ուղղված են եղել ենթակառուցվածքների արդիականացմանը և տեխնիկական հուսալիության բարձրացմանը։
Ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ վերջին տարիներին ակտիվներն ու սեփական միջոցները աճել են շուրջ 300 մլրդ դրամով, մինչդեռ պասիվների աճը կազմել է 85.8 մլրդ դրամ։ 2015 թվականին ընկերությունը փակել է շահույթով, իսկ նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուտակված վնասը կազմել է 34 մլրդ դրամ։
Ընկերությունն այս պահին անցնում է հարկային ստուգում, որը գրեթե ավարտվել է առանց էական խախտումների։
Աշխատակազմի սոցիալական ապահովության շրջանակում սակագնով աշխատակիցներին փոխհատուցվում է հարկերով 250 000 դրամ, իսկ սեփականատերը 2016-2025 թթ․ ընթացքում սեփական միջոցներից աշխատավարձային ֆոնդին ավելացրել է ևս 11.2 մլրդ դրամ։





























