Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ 2-անձ է ձերբակալվել, այդ թվում՝ փոխքաղաքապետը

Քիչ առաջ պարզ դարձավ, որ աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։


Ազատության տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:


Auroranews-ը կապ հաստատեց ՆԳՆ-ի հետ, մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը փոխանցեց, որ վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:  


Auroranews-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ: Մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը փոխանցեց, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է:


Քաղաքականություն

Պատահարներ