Սիրելի՛ երեք նախագահներ, որ գաք էլ բանավեճի էլի խայտառակ եք լինելու. Ռուբինյան
Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուռոգատների միջոցով, այսինքն՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և լրագրողների միջոցով, գալ և բանավիճել կամ լռել առհավետ: Այս մասին այսօր ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով այսօր հրապարակված բանակցային փաստաթղթերի մասին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, ասել էր՝ հրապարակե՛ք բանակցային փաստաթղթերը:
«Դե ինչ, սիրելի՛ երեք նախագահներ՝ այսպես կոչված, բանակցային փաստաթղթերը այսօր հրապարակվեցին, և, ըստ էության, դուք կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք: Բայց իրականում այդ խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որովհետև որ գաք, էլի խայտառակ եք լինելու»,- ասել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...