Քաղաքականություն

Հակոբ Արշակյանը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին

Marine 99 դիտում
Հակոբ Արշակյանը՝  2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Այս մաիսն լրագրողների հետ զրույցում հայտնել է Արշակյանը:


«2021 թվականին ՔՊ ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, այնուհետև՝ ԱԺ փոխխոսնակ: Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, և ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ»,- պարզաբանել է Արշակյանը:


Ապա շարունակելով ասել է. «Այժմ ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է, և մեր ժողովուրդը իր որոշումներով և քվեարկություններով տեր է կանգնում դրան, և տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակով: Ես տեսնում եմ, որ առավելագույնս արդյունավետ եմ Հայաստանում տեխնոլոգական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման և զարգացման տեսանկյունից: Տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով, և ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել և չասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»:


Նա տեղեկացրել է, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել: «Եթե իմ գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալու: Քանի որ ԱԺ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելը և ԱԺ պատգաավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ, և մեր Սահմանադրությամբ դա արգելված է, ես ընտրում եմ մյուս ճանապարհը»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից