Իշխանությունը փորձում է 44-օրյա զnհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը ճարպկորեն փորձում է 44-օրյա զոհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթը, երբ բանավեճը նրա տարբեր ներկայացուցիչների հնչեցրած թվերի տիրույթում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» կուսակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


«Թիվ մեկ խնդիրն այն է, որ նահատակների, անհետ կորածների, գերեվարվածների ծնողների, ու հավաքական առումով` հասարակության հարցադրումները պատերազմի տարբեր հանգամանքների և դրա պատասխանատուների վերաբերյալ, շարունակում են անպատասխան մնալ:


Իշխանությունն ընտրովի մեղավորներ է նշանակել, որոնք, բնականաբար, իր և իր առաջնորդի տիրույթից դուրս են, քննիչ հանձնաժողովի զեկույցը բարեհաջող թաղվեց, իսկ իրական պատասխանատուները բացի փողոցում հայտնվելուց ամեն ինչով զբաղվում են` քաղբանտարկյալների ցուցակն ընդլայնելով, պետական շահը սակարկման առարկա դարձնելով և երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները քանդելով»,-գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ