Հանրային առավել մեծ վտшնգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2,845 անձ գտնվում է ՔԿՀ-ներում․ Գալյան

Բռնությունը դատապարտելի է։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործումը անընդունելի է։ Մարդու իրավունքները ոտնահարող և բռնության կոչեր պարունակող ցանկացած հրապարակում, այդ թվում՝ մեկնաբանություն, անթույլատրելի է։ Այս մասին գրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


«Այս արարքներից յուրաքանչյուրն ըստ ՀՀ օրենսդրության պատժելի է։


Ցավոք, մեր հասարակությունն անմասն չէ իրավախախտումներից, և դա է պատճառը, որ այսօր հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2,845 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում, իսկ հարյուրավորների նկատմամբ կիրառված են ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։


Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ, այդ թվում` հանցագործության մեջ մեղադրվողները:


Լինենք չափավոր մեր արտահայտություններում ու վարքագծում։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ