Վերադառնալու են բոլորը, այդ թվում նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները. Ալեն Սիմոնյան
Այսօր կա 23 հաստատված գերի, եկեք սպասենք և ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի, ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Վերադառնալու են բոլորը, այդ թվում նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները: Մեր իշխանությունն ամեն ինչ անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան»,- նշել է նա:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից. Արայիկ Հարությունյան
Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դ...
Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:ՀՀ վարչապետի պաշտոնական էջում հրա...
Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ: Նա հայտարարել է, որ հրդ...
«Պատիվ ունեմ» խմբակցությունը կդիմի ՍԴ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադ...