Քաղաքականություն
Բանակի թվաքանակի նվազման մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում. Պապիկյան
Ազգային ժողովում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը քննարկելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ բանակը կրճատվելու վերաբերյալ պնդումները կապ չունեն իրականության հետ։
Նախարարը բացատրեց․ «1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ 1.5 տարի հետո զորացրվելու է երկու զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չեն կնքել, դրանից ևս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչերը կրկին գտնվելու են բանակում՝ պարզապես 1.5 տարի ծառայելով»։
Պապիկյանը հավելեց, որ երբ ասում են՝ բանակը կրճատվում է, «էդ անտերը թվաբանություն է, բարդ չէ»։
Նա ընդգծեց․ «Պարզ հաշվարկ է, ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում»։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը. ՄԻՊ
«Բարձր շահութաբերությամբ որոշ գործունեության տեսակներ դուրս կբերվեն միկրոձեռնարկատիրության ոլորտից». Փոխնախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ խաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքը Արցախ․ Միրզոյանը գիտի, թե ինչու
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
5.0