Զելենսկին պատրաստ է փոխզիջման գնալ տարածքների հարցում. Ռուստեմ Ումերով

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը Ֆլորիդայում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է փոխզիջման գնալ տարածքների հարցում՝ զիջել Դոնբասի մի մասը խաղաղության համաձայնագրի դիմաց, գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, փոխանցում է rbc-ն:  


Իգնատիուսը վկայակոչում է այն աղբյուրները, որոնք ծանոթ են ԱՄՆ-ի 28 կետանոց խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքին: Զրուցակիցների խոսքով՝ Ումերովը նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է համաձայնել այդ ծրագրով նախատեսված 600 հազար մարդու բանակի թվաքանակի սահմանափակմանը:


Ընդ որում, գրում է WP-ն, ԱՄՆ-ն պատրաստ է վերանայել բանակի թվաքանակի սահմանափակման մասին կետը, որն առաջացրել է Ուկրաինայի եւ Եվրոպայի երկրների կտրուկ արձագանքը:





Քաղաքականություն