ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային դրդել հրաժարվել տարածքներից. Քելլոգ

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Կիևին դրդել հրաժարվել տարածքների մի մասից՝ անվտանգության երաշխիքների դիմաց: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները «դժվար որոշումներ կկայացնեն»։


Fox News -ի եթերում Քելլոգը պատասխանել է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի վերաբերյալ հարցերին:


«Դա լավ ծրագիր է։ Դրա մեջ կան բաներ, որոնք պետք է կանոնակարգել և մի փոքր ավելի լավ պարզաբանել, բայց մենք գրեթե եկել ենք դրան»,- հայտնել է նա։ Ինչպես հստակեցրել է Քելոգը, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, հավանաբար, կգրվեն լրացուցիչ փաստաթղթում։


Հատուկ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու խաղաղության ծրագիրը:


«Կարծում եմ, երբ Զելենսկին գա ԱՄՆ, ինչը նա հավանաբար կանի, չնայած երաշխիք չկա, կլինի հնարավորություն, որ այդ ծրագիրը լավը կհամարվի»,-ասել է Քելոգը:


Ինչպես հավելել է Քելլոգը, ԱՄՆ-ն գտնվում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից «երկու մետր» հեռավորության վրա։ Նա դրանք անվանել է ամենածանրը։ Ընդ որում, ինչպես նշել է հատուկ ներկայացուցիչը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մտադիր է գործն ավարտին հասցնել»:



Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով չորս աղբյուրների, հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ծրագրում է 2026-ի հունվարին լքել Թրամփի վարչակազմը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլին նշանակել է Ուկրաինայի հարցով նոր հատուկ ներկայացուցիչ: 





Քաղաքականություն