Ուկրաինայի մասին ոչինչ չի որոշվի առանց Ուկրաինայի. Ֆոն դեր Լեյեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Ուկրաինայի մասնակցության։
Նա նշել է, որ ներկայացվել է 28 կետից բաղկացած ծրագիր, և այն քննարկվելու է եվրոպացի առաջնորդների, ինչպես նաև G20-ի շրջանակում ներկա առաջնորդների հետ։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ նա կապ կհաստատի նաև նախագահ Զելենսկիի հետ՝ հարցը քննարկելու նպատակով։
«Կարևոր է մեկ հիմնական սկզբունք. մենք միշտ հետևել ենք այն կանոնին, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկու գրասենյակը հայտնել էր՝ Ուկրաինայի նախագահը ստացել է Թրամփի պատերազմը դադարեցնելու ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես...
Թրամփը ծիծաղելի է համարել Իլոն Մասկի կուսակցություն ստեղծելը
Նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից մեկնելուց առաջ լրագրողներին ասել է, որ միլիարդատեր Էլոն Մասկի քաղաքական կուսակցությու...
ԱՄՆ-ն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակ կառաջարկի
Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ է այս շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակի ներկայացմանը: Ինչպես...
Սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս մեկ տարի առաջ խոսակցություն...