Նախկինում Կիևին առաջարկված պայմաններն ավելի նպաստավոր էին, քան հիմա. Ռոբերտ Ֆիցո

Սլովակիայի կառավարությունը պաշտպանում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած նոր ծրագիրը, սակայն դրա հնարավոր հետևանքների մասին մտահոգություններ ունի։ Այս մասին բրիֆինգում հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ անդրադառնալով նախաձեռնությանը, որը ներկայումս քննարկման փուլում է։


Վարչապետի խոսքով՝ ծրագրի ստորագրման դեպքում Ռուսաստանը կարող է դուրս գալ պատերազմից զգալիորեն ամրացված դիրքերով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով։ Ֆիցոն նշել է, որ Կիևին դեռ 2022 թվականին ներկայացված խաղաղության առաջարկները համեմատաբար նպաստավոր էին Ուկրաինայի համար՝ համեմատած այժմ դիտարկվող պայմանների հետ։


Նա ընդգծել է, որ Սլովակիան աջակցում է դիվանագիտական ուղիներին, սակայն կարևոր է նաև գնահատել ցանկացած նախաձեռնության երկարաժամկետ հետևանքները։

Քաղաքականություն