Քաղաքականություն

Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է

Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է, Անկարան ակնկալում է, որ կընդունի Ռուսաստանի ղեկավարին ամենամոտ հեռանկարում։ Այս մասին ՌԻԱ…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է, Անկարան ակնկալում է, որ կընդունի Ռուսաստանի ղեկավարին ամենամոտ հեռանկարում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։


«Մենք հուսով ենք, որ այս այցը տեղի կունենա շատ մոտ ապագայում։ Երկու առաջնորդների միջև բանակցությունների ամսաթիվն ու օրակարգը ներկայումս համաձայնեցվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցի մոտավոր ամսաթիվ դեռևս հայտնի չէ։


Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի այցը Թուրքիա վաղուց է նախապատրաստվում, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները։ Նա նաև ընդգծել էր, որ օրակարգում շատ հարցեր կան։





Նմանատիպ հոդվածներ

Կրիտիկական պահ է, բոլոր կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկենը՝ Մերձավոր Արևելքի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ»...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250