Քոչարյանները պահանջում են հերքում և 2 000 000 դրամ․ Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տեղեկություն. Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի. հաշվի առնելով, որ բազմաթիվ լրագրողներ և անհատ քաղաքացիներ պարբերաբար հետաքրքրվում են Քոչարյան ընտանիքի` Արա Պապյանի դեմ ներկայացրած հայցի ճակատագրով, տեղեկացնում ենք հետևյալը. դատավարության հերթական նիստը տեղի կունենա ս./թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 15.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի դատարանում: Դատավոր` Գոռ Թորոսյան:
Սեդրակ Քոչարյանը, մասնավորապես, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Քոչարյանները պահանջում են հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Դիմում ենք բոլոր այն անձանց, ովքեր ժամանակին առնչվել են բջջային հեռախոսների ներկրմանն ու վաճառքին և տուժել են Քոչարյանների գործունեության հետևանքով, կապվել Արա Պապյանի հետ ([email protected]):
Արդարությունը պիտի հաղթանակի: Արդարության հաղթանակը կարող է ուշանալ, բայց նրա հաղթանակն անխուսափելի է: Հիմա արդարության վերականգնման ժամանակն է»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...