Քաղաքականություն
Թրամփը կոչ է արել Իսրայելի նախագահին ներում շնորհել Նեթանյահուին
Ինչպես հաղորդում է Haaretz-ը, Դոնալդ Թրամփը իր նամակում շեշտել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ քննվող քրեական գործը ունի քաղաքական ենթատեքստ և անարդար բնույթ։
«Ժամանակն է թույլ տալ, որ Բիբին միավորի Իսրայելը՝ ներում շնորհելով նրան և վերջ տալով այս իրավիճակին՝ մեկ անգամ և ընդմիշտ»,- նշել է նա։
Ի պատասխան՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտնել է իր «խորը հարգանքը նախագահ Թրամփի նկատմամբ», սակայն ընդգծել է, որ ցանկացած անձ, ով ցանկանում է ներում ստանալ, պետք է ներկայացնի պաշտոնական դիմում՝ սահմանված կարգով և համապատասխան մարմիններում։
Ըստ The Times of Israel-ի՝ նման դիմում այս պահին դեռ չի ներկայացվել՝ ո՛չ Նեթանյահուի, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է․ Պեսկով
Edita
Արցախի պատգամավորին թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը, «Զվարթնոց»-ից հետ են ուղարկել. «Ժողովուրդ»
Իրանն այլեւս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի միջուկային օբյեկտների տվյալները
Lilit T.
Ակցիայի ժամանակ խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին, հնչել են զինված հեղաշրջման կոչեր. Թաթոյան
WRed