Սպորտ

Հիմարություն կլինի, եթե թերագնահատենք Հայաստանի հավաքականին. Հունգարիայի ընտրանու մարզիչ

Հիմարություն կլինի, եթե թերագնահատենք Հայաստանի հավաքականին. Հունգարիայի ընտրանու մարզիչ

Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին Հայաստանի հավաքականին հեշտ մրցակից չի համարում:


«Այս ընտրական փուլը Հայաստանի համար դժվար ստացվեց, քանի որ մեկնարկում մրցեց Պորտուգալիայի հետ և մենք բոլորս գիտենք, թե ինչ թիմ է Պորտուգալիան: Սակայն մեր կողմից հիմարություն կլինի, եթե թերագնահատենք Հայաստանի հավաքականին: Նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Ռոսին:


Հունգարիայի հավաքականի մարզիչը նպատակ ունի ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի ընտրանու բոլոր դիրքերում գործող ֆուտբոլիստներին: «Այստեղ ենք ոչ մեծ անուններով, սակայն այստեղ ենք հաղթանակի համար և միայն հաղթանակի դեպքում կարող ենք դուրս գալ խմբից»,-առանձնացրեց նա:


Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Հունգարիայի հավաքականին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250