«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Ադրբեջանում. Հաջիզադե
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն նշել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակի ձևավորման նախաձեռնողը եղել է Ադրբեջանը։
Այս ձևաչափը ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, և այդ ժամանակից ի վեր կայացել են երեք հանդիպումներ՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։
«Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել կետ, ըստ որի՝ հանդիպումները պետք է անցկացվեն Ադրբեջանում և Հայաստանում հերթականությամբ, սակայն Հայաստանը դեմ արտահայտվեց։ Մենք գտնում ենք, որ հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում», - ասել է Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև լուրջ նախապատրաստական աշխատանք իրականացնել հանդիպման նախօրոք և ձևավորել միջոցառման օրակարգը։





























