Ալեքսանդր Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ ընդդեմ փաստաբան, ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանի։ Դիմումի համար հիմք է հանդիսացել փաստաբանի ֆեյսբուքյան մի գրառումը․ «Մի հատ մարզ կա, որտեղ դատավորների գործերի բաշխումն անում ա քննչականի պետը։ Ինքն ա որոշում որ դատավորին որ միջնորդությունը գրի։ Էս խոտաբույսերն էլ վեկալում` քննում են։ Չգիտեն, որ միջնորդությունը առնանդամ չի, վեկալել չի կարելի»։ Դատավորն իր դիմումում նշել է, որ 2025 թ. օգոստոսի 6-ին իրեն է զանգահարել քրեական դատարանների խոսնակը եւ հայտնել է, որ Սիրունյանի գրառման կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել վերջինիս հետ, որը նշել է, թե՝ ում նկատի ունի եւ խոսնակն ուղարկել է համապատասխան փաստաթղթերի լուսանկարներ։ Ուստի ինքն էլ որոշել է իր վիրավորված արժանապատվությունը վերականգնի դատախազություն դիմելով, որ իրենց վիրավորած փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցեն եւ դատեն:
Փաստաբան Սիրունյանը «Հրապարակ»-ին ասաց, որ Քննչական կոմիտեն արդեն նախաքննություն է իրականացրել` ավարտել, դատախազը հաստատել է մեղադրանքը եւ գործն ուղարկել է դատարան, այն գտնվում է դատավոր Հարություն Մանուկյանի վարույթում։ Սիրունյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կիրառվել է նաեւ բացակայելու արգելք խափանման միջոց։
Իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում իրականացված թիվ 44140925 քրեական վարույթով մեղադրյալ Արթուր Նազարյանի պաշտպանը, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։ Իսկ թե ինչո՞ւ է դատավոր Սարգիս Հովհաննիսյանն այդ գրառումն «իր վրա վերցրել» եւ դիմել դատախազություն, Սիրունյանն ասաց՝ դատարանում ամեն ինչ կպարզվի։
Ալեքսանդր Սիրունյանը չնայած իշխող կուսակցության անդամ է, սակայն բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել դատախազությունը եւ մասնավորապես` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Այս քրեական գործի հարուցումն ու նման արագությամբ դատարան ուղարկվելը, թերեւս, նաեւ գլխավոր դատախազի անձնական շահագրգռությամբ է բացատրվում:
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
ՀՀ առաջին ատյանի դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի...
Սահմանափակումներ կլինեն Հայաստանի օդային տարածքում
Հաշվի առնելով 2026 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամ...
Փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանին ԱԱԾ–ում հարցաքննելու և ադրբեջանցիների կողմից ձերբակալվելու մասին
Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվե...
Հեշտ չէ բայց ես չեմ կարծում, որ անհնար է. Փաշինյան
Մենք որոշեցինք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք...