Ուկրաինան հնարավորություն չունի հետ բերել Ղրիմը.Պենտագոն
Ուկրաինական ուժերը դժվար թե կարողանան առաջիկայում հետ գրավել Ղրիմը Ռուսաստանից. այս մասին գաղտնի ճեպազրույցում Պենտագոնի չորս բարձրաստիճան պաշտոնյա ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի օրենսդիրներին։
Պենտագոնը չի հավատում, որ Ուկրաինան ունի, կամ առաջիկայում կունենա կարողություն ստիպելու ռուսական զորքերին դուրս գալ Ղրիմ թերակղզուց, որը ՌԴ կազմում ներառվել է 2014-ին, այս մասին Politico-ի աղբյուրն հայտնել: Աղբյուրները խնդրել են անանուն մնալ՝ գաղտնի ճեպազրույցից մանրամասներ բացահայտելու հարցում:
«Մենք չենք պատրաստվում մեկնաբանել դռնփակ գաղտնի ճեպազրույցները, չենք խոսելու հիպոթեզների մասին կամ ենթադրություններ անենք ապագա հնարավոր գործողությունների մասին», - ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը՝ տեղեկության արտահոսքի առնչությամբ:
Politico-ն ավելացնում է, որ Ղրիմի վերագրավման հարցը ամիսներ շարունակ վիճելի է, քանի որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները պնդում են` թերակղզին օրինականորեն Ուկրաինայի մաս է, մինչդեռ Կիևին համապատասխանաբար չեն զինում այդ տարածքը վերադարձնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:&nbs...