Քաղաքականություն

Հաջողություն եմ մաղթում բոլոր ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել ընտրություններին․ Սեժ Սարգսյան

Marine 158 դիտում
Հաջողություն եմ մաղթում բոլոր ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել  ընտրություններին․ Սեժ Սարգսյան

Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով: Այս մասին, դատարանի բակում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագողների հետ զրույցում:


«Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:


«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի: Իհարկե չեն կարողանալու: Այս մասին, դատարանի բակում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագողների հետ զրույցում:


«Ստույգ տեղեկություն չէ, իմ կարծիքով, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ինչ է լինելու և այլն, և այլն: Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետները ուսումնասիրության, այնուհետև ասել են՝ դե որ խախտել են, ինչու՞ եք բերում Ազգային ժողով, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ»,-նշել է նա:


Հավելենք, որ ՀՀ երրորդ նախագահի գործով հերթական դատական նիստը հետաձգվել է, նշանակվել հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 16:00-ին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250