
Մարդը, որը չունի գումար, հիվանդանոց ընկնելու իրավունք չունի․ Ագնեսա Խամոյան

«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։
Նա ներկայացրել է Առողջապահայության նախարարությանն ուղղված հարցման պատասխանը։ Պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է տրամադրվում մեկ քաղաքացուն քաղցկեղի՝ պետպատվերով բուժման համար։ Նախարարությունից պատասխանել են․
«Փոխհատուցվում են չարորակ նորագոյացություններով հիվանդների քմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը՝ բացառությամբ քմիաթերապևտիկ դեղերի։ Խնդրում եմ բացատրեք, թե ո՞նց է հնարավոր բուժել քաղցկեղը առանց քիմիապրեպարատի, որոնք բավականին թանկ են»,- ասել է Խամոյանը՝ հավելելով, որ պետությունը տարեկան չնչին գումար է հատկացնում քաղցկեղով բուժման համար։
«Շատ պրեպարատներ գրանցավծ չեն ՀՀ-ում, օրինակ ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանված չէ ՀՀ-ում, բայց կարող եք գտնել ՀՀ տարատեսակ նկուղներում։ Սա խնդի՞ր է, թե՝ ոչ»,- ասել է Խամոյանը։
Պատգամավորը հավելել է․ «Մարդը, որը չունի գումար, դատապարտված է մահվան, հիվանդանալու և հիվանդանոց ընկնելու իրավունք չունի»։