
ԱՄՆ-ում պետական կառույցների մի մասը կդադարեցնեն աշխատանքը. Bloomberg

ԱՄՆ-ում պետական կառույցների մի մասը կդադարեցնեն աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել ֆեդերալ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ երկու օրինագծերից որևէ մեկը։ Սենատը նախ մեծամասնության ձայներով մերժել է ֆինանսավորման շարունակման վերաբերյալ Դեմոկրատական կուսակցության օրինագիծը, քանի որ դեմոկրատները Սենատում մեծամասնություն չունեն: Այնուհետև չի ընդունվել Հանրապետական կուսակցության օրինագիծը, չնայած հանրապետականները մեծամասնություն ունեն, սակայն այն բավարար չէ օրինագիծն ընդունելու համար:
Այսօրվանից Միացյալ Նահանգներում պետական կառույցների մի մասի աշխատանքը կդադարեցվի։ Ամերիկյան մամուլը սա է կոչվում «shutdown»՝ «շաթդաուն»՝ «անջատում»:
Սպիտակ տան Կառավարման և բյուջեի գրասենյակը հաշվետվություն է հրապարակել՝ դրանում մեղադրելով դեմոկրատներին:
«Տուժած գերատեսչությունները այժմ պետք է իրականացնեն կանոնակարգված «շաթդաունի» իրենց ծրագրերը», - նշված է հաշվետվությունում:
«Անհասկանալի է, թե որքան ժամանակ դեմոկրատները կպահպանեն այս անհիմն դիրքորոշումը, ուստի դժվար է կանխատեսել «շաթդաունի» տևողությունը», - հայտարարել է Կառավարման և բյուջեի գրասենյակը:
Թեև բյուջետային հակամարտությունները սովորական երևույթ են ամերիկյան քաղաքականությունում, այս անգամ ծախսերի շուրջ պայքարը հատկապես սուր է, հաշվի առնելով, որ վերջին ինը ամիսների ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հետևողականորեն կրճատել է ֆեդերալ իշխանությունների անձնակազմն ու ծախսերը:
Վերջին անգամ կառավարությունն աշխատանքը դադարեցրել էր 2018 թվականի վերջին՝ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ի գիշերը կառավարության աշխատանքի դադարեցումը հնարավոր է և ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Դեմոկրատական կուսակցության անդամներին։