Քաղաքականություն

Ուկրաինան չի կարող իրեն ինքնիշխան պետության պես պահել. Օրբան

Ուկրաինան չի կարող իրեն ինքնիշխան պետության պես պահել. Օրբան

Ուկրաինան չի կարող իրեն ինքնիշխան պետության պես պահել, քանի որ նրա ինքնիշխանությունը վաղուց ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ Ուկրաինան կորցրել է իր տարածքի մեկ հինգերորդ մասը։ Նրա խոսքով՝ դրանով էլ ավարտվել է երկրի ինքնիշխանությունը։

«Մնացած տարածքը մենք ենք պահում։ Եվ եթե մենք, նկատի ունեմ՝ Արևմուտքը, որոշի, որ վաղը առավոտյան մենք նրանց ոչ մի ֆորինտ չենք տա, Ուկրաինայի համար ամեն ինչ վերջացած կլինի»,-հավելել է նա։

Ավելի վաղ Վիկտոր Օրբանը կանխատեսել էր Ուկրաինայի կիսումը ռազմական գործողությունների դադարեցումից հետո: Նրա կարծիքով՝ հակամարտության ավարտից հետո երկիրը կբաժանվի երեք գոտու՝ ռուսական, արևմտյան և ապառազմականացված։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250