
ՔԿ-ն՝ «Կիլիկիա» գործարանում իրականացված խուզարկությունների մասին

2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուքրերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով: Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը: Այս մասին Auroranews-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ ArmԼur.am-փոխանցմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գործարանում ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել և ողջ գործարանը փակել։
Գործարանում էին Քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաև սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը, սակայն, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ իր գործարանի շուրջ իրականացվող գործողությունների մասին։