Քաղաքականություն
Փաշինյանը և Գուտերեշը կարևորել են խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարադատության թաղամաս կկառուցվի․ պաշտոնյաներին Փաշինյանը հրավիրել է խորհրդակցության
Mariam Z.
Ֆինլանդիան շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Edita
Պարտադիր ապահովագրություն․ ովքեր են միանալու և որքան կվճարեն. Ավանեսյանը մանրամասնում է
Ofelya