Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ փոխգործակցությունը և հեռանկարները այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը:
«Տեղի կունենա կարծիքների հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի վերաբերյալ ընթացիկ իրավիճակի շուրջ»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ նախարարները նախատեսում են նաև մշակել տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...