Ամերիկյան New York Post օրաթերթի անդրադարձը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալմանը
Հայաստանի ամենահարուստ մարդը բանտում է, բայց նրա ընտանիքը պնդում է, որ մեղադրանքները հորինված են։ 4.4 միլիարդ դոլար կարողություն ունեցող Սամվել Կարապետյանը գրեթե երեք ամիս է, ինչ բանտում է՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու մեղադրանքից հետո։ Այս մասին գրել է ամերիկյան օրաթերթերից մեկը՝ New York Post-ը։
«Ամեն ինչ սկսվեց Փաշինյանից։ Նա երկրի գլխավոր եպիսկոպոսին հորդորեց հրաժարական տալ՝ մեղադրելով նրան կուսակրոնության երդման տակ երեխա ունենալու մեջ։ Ի պատասխան՝ Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ այս արշավին»։
Կարապետյանը, ով ունի Ռուսաստանի և Հայաստանի կրկնակի քաղաքացիություն և նշանակալի բիզնես շահեր երկու երկրներում էլ, ձերբակալվել է հունիսի 17-ին և մեղադրվել իր հայտարարության հիման վրա իշխանությունն անօրինական կերպով զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։
«Հայաստանում այլևս իրական արդարադատության համակարգ չկա, երբ խոսքը վերաբերում է մեր վարչապետին, կամ նրա դեմ խոսող յուրաքանչյուրին», - The Post-ին ասել է Կարապետյանի որդին՝ Սարգիսը, հավելելով. «Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե չկա որևէ նշանակալի անձ, որը գոնե մեկ անգամ չի բանտարկվել ներկայիս ռեժիմի կողմից»,- գրել է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական բանկերի ու ռուս գործարարների նկատմամբ
Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավո...
Իրանի նախագահի ուղերձը հարևան պետություններին
Իրանը հավատում է բոլոր հարևան երկրների հետ խաղաղ համակեցությանը և հույս ունի համատեղ դիմադրել անբարյացակամ պետություններ...
Մենք այս պահի դրությամբ արդեն 14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել. Փաշինյան
Այն դպրոցները, որոնք այս պահի դրությամբ արդեն նորոգված են և շահագործման են հանձնված, դրանց հզորությունը թույլ է տալիս ըն...
Եվրոպան բոլոր առումներով ուժեղ է Ռուսասատնից. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Harcosok Órája փոդքասթի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան բոլոր առումներով ավելի ուժեղ...