Պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ. Վարդան Ղուկասյան

Արդեն չորրորդ անգամն է, որ իմ որդուս տանում, պահում ու բաց են թողնում, քանի փաստերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ իր որդին դեռ նախկին իշխանությունների ժամանակ քրեական սկանդալների կենտրոնում է հայտնվել։


«Իմ որդին կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ իր հերը չի գնում պետության հետ համագործակցության։ Բոլոր գործերը բացեք, նայեք, բաց են թողել, ասել են փաստերը չկա, անհիմն է։ Սա էլ նույնությամբ, դրանից առաջ յոթ ամիս տարան պահեցին, վերջում տակը մնացին։


Երբ որ տեսնում են՝ քաղաքը խաղաղ է, հատուկ պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ, որպեսզի դրանց մեջ քաղաքական իր գործունեությունը ծավալի։ Գյումրին էնքան խաղաղ ու հանգիստ է, հիմա էլ մեկը հայտնվել է, ասում է՝ Գյումրիում հանցագործությունը շատացել է։ 


Նապոլեոնն ասում էր՝ ես երկու լրագրողից ավելի շատ եմ վախենում, քան 100 հազարանոց բանակից: Այսինքն ինչ ուզենաք կներկայացնեք, սպիտակը սև կներկայացնեք, սևն էլ սպիտակ, հիմա մենք ի՞նչ անենք, ձեր ձեռքը կրակն ենք ընկել: Հիմա որ ձեզ դատի չենք տալիս ես դատի տալ չեմ սիրում»,- ասել է Ղուկասյանը։