Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է։
Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստան ժամանելուց առաջ Քըլըչը եղել է Իգդիրում, որտեղ հանդիպել է մարզի նահանգապետի հետ։ Այնտեղ նա հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, սակայն «որոշ նախագծերի իրականացումից առաջ անհրաժեշտ է մի շարք տեխնիկական աշխատանքներ կատարել»։ Նա նշել է, որ այդ բոլոր հարցերը կքննարկի իր հայ գործընկերոջ հետ։
Հիշեցնենք՝ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Քըլըչը հայտարարել էր Երևան այցելելու իր մտադրության մասին։
Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին, այն անվանելով ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջա...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...
Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Արցախի բնակչությանը
ՌԴ արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բժշկական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարա...
Նեթանյահուի շոկային հայտարարությունը ԱՄՆ-ի վերաբերյալ
Իսրայելը պետք է ազատվի սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից և ստեղծի զենքի սեփական անկախ արտադրություն...