Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Արցախի բնակչությանը
ՌԴ արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բժշկական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները ընդունել են շուրջ 40 բնակչի: Բժշկական խորհրդատվություն, հետազոտություն և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և պրոֆիլային այլ մասնագետներ:
Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող բուժառուների հետ աշխատանքում իրենց գործընկերներին աջակցել են ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները:
Հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Նախօրեին մեկնարկել է երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը Մարտակերտում: Ավելի վաղ ռազմական հոսպիտալ էր տեղակայվել Ստեփանակերտում:


Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...