
Վատ եմ վերաբերվում իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի պահվածքին․ Բաթոյան

ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը վատ է վերաբերվում իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, ով վիրավորել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
«Իմ գործընկերոջը ինչ կոչ, որ պիտի անեմ, ես իրեն առանձին արել եմ։ Երկուսի ասածին էլ վատ եմ վերաբերվում։ Ես ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է։
Բայց եթե մենք խոսում ենք կանանց իրավունքների, ընդհանրապես, կանանց հանդեպ, խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, այս մասով, բնականաբար, ես անընդունելի եմ համարում հենց այդպիսի արտահայտությունները»,–ասել է Բաթոյանը։
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում:
Ի պատասխան «թմրանյութի թեստին»՝ Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում: