Քաղաքականություն

Թիմակիցներիս չեմ uպառնացել․ Բաթոյանը՝ իր առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու մասին

Marine 158 դիտում
Թիմակիցներիս չեմ uպառնացել․ Բաթոյանը՝ իր առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն չընտրելու համար թիմակիցներին սպառնացել է։


«Իմ թեկնածությունը առաջարկել էր Հասմիկ Հակոբյանը, և ես համաձայնել էի, որովհետև կարծում էի՝ լավ թեկնածու եմ։ Բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել։ Կային երկու թեկնածու, բնականաբար մեկը պետք է ընտրվի, մյուսը՝ ոչ։ Որևէ խմորում չի եղել, որևէ սպառնալիք չեմ հնչեցրել, չէի էլ կարող հնչեցնել»,-ասել էԲաթոյանը:


Նա ընդգծել է, որ վիրավորված չէ թիմից: 


Հարցին՝ Հռիփսիմե Հունանյանը բարձրագույն կրթություն չունի, միայն բուժքույր է եղել, ճի՞շտ է նման պաշտոնի ընտրել նրան, Բաթոյանն ասել է, որ ցանկացած պատգամավոր կարող է ընտրվել հանձնաժողովի անդամ, փոխնախագահ և նախագահ:


Ճշտող հարցին՝ ո՞վ էր ավելի արժանի, Բաթոյանն ասաց, որ ինքն իրեն է ընտրել: Նա հավելեց, որ համաձայնել էր առաջադրվել, քանի որ համոզված էր՝ ունի համապատասխան փորձ և կարող է արդյունավետ աշխատել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250