Ղազախստանի ԱԻ նախարարը զրկվել է պաշտոնից. հայտնի է պատճառը
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պաշտոնից ազատել է արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինին՝ երկրի արեւելքում տեղի ունեցած զանգվածային բնական հրդեհի ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հանրապետության արեւելքում գտնվող Աբայսկի շրջանի Բաթպաեւի անտառտնտեսությունում հրդեհը սկսվել է հինգշաբթի կայծակի հարվածներից հետո:
Հրշեջներին չի հաջողվել օպերատիվորեն մարել կրակը, քանի որ տեղանքն անանցանելի է եղել տեխնիկայի համար։ Հրդեհի հետեւանքով զոհվել է անտառտնտեսության 3 աշխատակից, եւս 11-ի որոնողական աշխատանքներ են ընթանում: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի նախնական մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...
ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախ...
Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռ...
«Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը». Փաշինյան
Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլ...