ԱՄՆ Սենատում բանաձեւ անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ քաղաքագետ
ԱՄՆ Սենատում բանաձեւ անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւի բովանդակությամբ մեկ այլ բանաձեւ արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը:
ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձեւի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրն այն է, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել եւ «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձեւ` կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ եւ քվեարկությունը:
Մեր լոբբիստներին այս գործընթացը լավ ծանոթ է: Մենք այն երկու անգամ կիրառել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի եւ Ջոն Հոգլանդի դեմ (Սենատոր Մենենդեզի ձեռամբ):
Իրավական գործընթացների մեջ չեմ խորանում, բայց այստեղ մեզ համար կրիտիկական նշանակություն ունի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄքՔոննելի աջակցությունը:
Այս պահին ունենք 16 սենատորի սկզբնական աջակցություն եւ մեկ սենատոր, ով ի զարմանս ինձ եւ իր թուրք ընկերների, միացել է աջակիցներին (Cory Booker):
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...