Քաղաքականություն

Մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը. պատգամավորը՝ իրեն ուղղված նամակների մասին

Մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը. պատգամավորը՝ իրեն ուղղված նամակների մասին
ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց ուժային կառույցների ղեկավարներին՝ հորդորելով շատ արագ վերականգնել Երևանում հասարակական կարգը։«Այսօր առավոտյան մի շարք սադրիչնե�…

ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց ուժային կառույցների ղեկավարներին՝ հորդորելով շատ արագ վերականգնել Երևանում հասարակական կարգը։

«Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ, ունենալով անձնական շահեր, փակել են ԱԺ մուտքերը և սադրանքներ են գործել պատգամավորների՝ ԱԺ մտնելու ժամանակ։ Հորդորում եմ շատ արագ Երևանում վերականգնել հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների։ Բազմաթիվ քաղաքացիներ այս վերջին րոպեների ընթացքում գրում են ինձ և ասում, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը», - հայտարարեց Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Ազգային ժողովի մուտքերի մոտ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250