Ռուսաստանում 8.7 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով ոչնչացրել է եզակի բնական տեսարժան վայր

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը վնաս է հասցրել ոչ միայն քաղաքներին, այլև բնությանը։ Ավերվել է եզակի բնական վայրերից մեկը, հայտնում է Կրոնոցկի արգելոցի մամուլի ծառայությունը, հաղորդում է Lenta. ru-ն։


Հարավային Կամչատկայի արգելոցի զբոսաշրջային և անվտանգության ենթակառուցվածքները չեն վնասվել, սակայն Կուտխինի Բատիի պեմզային ապարներից մեկը մասամբ ավերվել է ցնցումների հետևանքով։


«Ցավոք, երեք բնական քանդակների խմբի միջին ապարը, ամբողջությամբ ավերվել է», - նշել է կազմակերպությունը։



Կուտխինի Բատիի հատվածում գտնվող մեկ այլ ապար նույնպես վնասվել է. դրա վրա ճաքեր են առաջացել։ Ընդհանուր առմամբ, արգելոցի տարածքում կա 17 բնական տեսարժան վայր։


Հիշեցնենք՝ Կամչատկայում սեյսմիկ ցնցումներ են գրանցվել հուլիսի 30-ի գիշերը։ Երկրաշարժը, որի մագնիտուդը գնահատվել է 8.7, ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Դրանից հետո Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկով անցան ցունամիի չորս ալիք ։ Ցունամիի սպառնալիք հայտարարվեց նաև Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Չիլիում, Էկվադորում, Պերուում, Մեքսիկայում և Չինաստանում։ Խաղաղ օվկիանոսում Պետրոպավլովսկ-Կամչատկայից 198 կիլոմետր արևելք տեղի է ունեցել նոր հզոր երկրաշարժ։ Ցնցումների ուժգնությունը հասել է Ռիխտերի սանդղակով 6.2 մագնիտուդի։

Քաղաքականություն